«Առողջապահության ոլորտում նախատեսվող կառուց­վածքային փոփոխությունները խուճապ են առաջացրել ոլորտում աշխատողների շրջանում: Նրանք կարող են գործազուրկների շարքերը համալրել: Տեղեկությունների համաձայն, պետք միավորվեն Երևանում գործող հակահամաճարակային չորս ծառայությունները: Երեկ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատեց, որ երկուսը մեկում են միավորվելու, կրճատումների մասին այլ մանրամասներ չասաց, փոխարենը նախարարը վստահեցրեց, որ կրճատումներ չեն լինելու: Օպտիմալացման շրջանում նաև 2 հոգեբուժարան կմիավորվի՝ Նորքի և Նուբարաշենի: Այս փուլում բուժաշխատողների կրճատում չի նախատեսվում»,- ասաց նա և նշեց, որ մոտ օրերս մամուլի հաղորդագրություն կտարածեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել