Operativ.am-ը գրում է․

Այսօր Չեռնոբիլ հաճախ են այցելում բազմաթիվ գիտնականներ, ովքեր փորձում են բացահայտել Չեռնոբիլի աղետի պատճառները: 1986 թվականի ապրիլի 26-ին  տեղի ունեցած ողբերգությունը տարբեր պատճառաբանություններ ունի որոնցից ոչ մեկը համոզի չէ, եթե հաշվի առնենք ոչնչացման ամբողջական պատկերը: Հիմա շատերն են չեզոք կերպով ասում՝ «դուք չեք կարող նույնիսկ խոսել այն մասին թե ինչ եղավ Չեռնոբիլում, քանի որ դուք չեք տեսել ձեր աչքերով ոչնչացող ռեակտորը»: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:

Այս պահին կա երկու պաշտոնական բացատրություն, որը ոչ թե բացատրություն է, այլ եղելության նկարագրություն: Առաջինը ատոմակայանի շահագործման կանոնների խախտումն է՝ փորձարկումները չնայած ռակտորի վիճակի փոփոխության: Երկրորդ բացատրությունը ռեակտորի սխալ շահագործումն է:

Նշված տարբերակները չեն համապատասխանում իրականությանը, սակայն պարզ է , որ ռեակտորը ավիրվել է մի քանի վայրկյանում, բացի այդ` ոչ մի տեղ չի նշվում , որ անհետացել է 200 տոննա ուրան, ռեակտորի պատերին մնացել էր ներկ, իսկ լուսավոր սյան վրա հայտնվել էր «տարօրինակ ճառագայթում»:

Հերթափոխի պետ Գորոժկինը նկարագրել է դա այսսպես.

«1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը ես հետևում էի լուսավոր սյանը ռեակտորի խոռոչով, որը գլանաձև էր, բարձրությունը 100 մետր է, իսկ  տրամագիծը խողովակի  20 մետր: Այդ լուսավոր սյունակի ներսում մեղմորեն աճում և թափվու էին կտորներ տարբեր չափսերի (ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում չինական լապտերների հետ), այնպիսի գույներ էին, որոնք ես երբևէ չէի տեսել»:

Դեպքի վայրում են եղել տարբեր մասնագետներ, երկրաբաններ, ֆիզիկոսներ: Ռուս երկաբան Լեոնիդ Ուրուտսկաևը երկրաբանական տեսանկյունից համարում է, որ աղետի պատճառ կաող է հանդիասացած լինել երկրաշարժը: Նա հանդիպել է շատերին, ովքեր աշխատել են ատոմակայանում և կարծես համապատասխանում են իր տեսությանը:

Ծանր Էլեկտրական պատահարի հետևանքով 4-րդ տուրբոգեներտարի էլեկտրոբլոկը հայտնվել է գետնին առաջացնելով տարօրինակ ճառագայթում: Իսկ ռեկտորին հարվածը կարող էր կրկնակի արագացնել ուրանի միջուկների քայքայումը և ջերմային ճառագայթումը: 200 տոննա ուրան անհետացել է  ռադիոակտիվ անկման պատճառով, նաև  քիմիական տարրերով: Իսկ ռեակտորի պատերի ներկը չի կորել, որովհետև պայթյունը չի եղել այնպիսի մեծ ուժգնությամբ, որը տեղի է ունենում միջուկային ռեակցիաների ժամանակ:

«Ի դեպ Ճապոնիայում, երբ ցունամիի ալիքը ծածկել էր «ֆուկուսիմա» ատոմակայանը տեղի է ունեցել նույն գործընթացը: Սակայն Չեռնոբիլի պաշտոնական վարկածում չի նշվում օրինակ գոլորշին: Սակայն նկարագրվում է նույն պատկերը»,-ասել է ֆիզիկոս, մաթեմատիակական գիտությունների դոկտոր  Անրի Ռուխաձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել