Ասում են՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր վերահսկողության ներքո գտնվող արդեն բավական սահմանափակ տարածքներում պահանջել է ապրանքների գնանշման գործում (մասամբ նաև առևտրում) կիրառել բացառապես սեփական արժույթը՝ 2015թ. շրջանառության մեջ դրված դիրհամը. 1 դիրհամը հավասար է 1000 սիրիական լիրայի, ինչպես նաև 1,8 դոլարի:

Ահաբեկչական կառույցի ղեկավար շրջանակի նման որոշման դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակչությունից նաև նման կերպով հավաքագրել ամեն տեսակի արտարժույթը, ինչն ԻՊ-ի պարագլուխներին անհրաժեշտ կլինի հատկապես կառույցի՝ ներկայիս ձևաչափի վերացման պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել