Armenpres.am-ը գրում է.

Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելուց հրաժարված 12 համարի երթուղին սպասարկող վարորդը տնտեսվարողի կողմից գրավոր տեսքով խիստ նկատողություն է ստացել` ոչ պատշաճ սպասարկում և քաղաքացիների հետ ոչ բարեկիրթ վարվելու համար: "Արմենպրես"-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի  հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները հանդիպել են տնտեսվարողին, ճշտել մանրամասները: "Դեպքը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում տվյալ երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից",-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանն իր էջում գրել էր, որ հունիսի 28-ին իր աղջիկն ու  թոռնիկը հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետհամարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. "Կարողա էս ձեր համար բեռնատար ա":

Սոցիալական ցանցերում վարորդի արարքը սուր քննադատության էր ենթարկվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել