Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:

Այս մասին Դողանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղապահի պաշտոնը ստանձնած Սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին շնորհավորեցի՝ այցելելով նրան: Քննարկումներ ունեցանք օրակարգային զարգացումների շուրջ: Ցանկանում եմ, որ պատրիարքի ընտրությունը մեր երկրի ու համայնքի համար բարի լինի»,- նշել է Դողանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել