«Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ իր պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա»,- հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։

Բաբլոյանի և Լարիջանի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։

Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։

Իսրայելի և Ադրբեջանի զենքի առք ու վաճառքն անհանգստացրել է նաև Իրանին, քանի որ մտավախություն կա, որ Իսրայելը այդ զենքերով կարող է կրակ բացել Իրանի ուղղությամբ ու հենց դրա համար է զինվորական տեխնիկան տեղափոխում Ադրբեջան: Իրավիճակի նման զարգացման դեպքում Իրանը միայն Հայաստանի հետ կարող է համագործակցել:

Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։

Հիմա մեզ մնում է՝ նման գործընկերոջ առաջարկը ճիշտ օգտագործենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել