ՀԱՄ. այսուհետ այսպես կկոչվի Հայաստանի աճպարարների միությունը, որի բացումն ու կազմավորումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 1-ին: Միության ստեղծման նպատակը, ըստ նորաստեղծ ընկերության նախագահ և հայտնի աճպարար Վարդան Ամիրյանի, անչափ կարևոր է, որպեսզի այն տաղանդավոր անձինք, ովքեր սիրում են, զբաղվում են այս արվեստով, կարողանան զարգացնել Հայաստանում և դուրս գալ միջազգային ասպարեզ: Հայաստանում ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող աճպարարության ճյուղն ունի բավականին հարուստ մշակույթ, ինչն էլ Հայաստանի աճպարարների միությանը հիմք է տալիս ստեղծելու թանգարան, որտեղ կհավաքվեն աճպարարությանը և հայ աճպարարներին վերաբերվող տարբեր նյութեր ու նկարներ:
Խորհրդանշական էր նաև ընտրված օրը, որը համընկավ ծիծաղի և հումորի օրվան՝ ապրիլի 1-ին, քանի որ այսօր Հայաստանի աճպարարները կարող են զբաղվել <<խաբեբայությամբ>> և բարի կատակներ անել:

Բացմանը ներկա էին սկսնակ և պրոֆեսիոնալ աճպարարներ, ովքեր ցուցադրեցին հետաքրքիր հնարքներ ու նոր համարներ:
ՀԱՄ-ի առաջիկա ծրագրերից մեկն էլ հեռուստատեսային հաղորդաշար ունենալն է, որի միջոցով հնարավորություն կնձեռվի ամբողջ աշխարհի հայ աճպարարներին համախմբել ու ներկայացնել, կազմակերպել համահայկական մրցույթ, ինչպես նաև՝ իրականացնել տարբեր միջոցառումներ, փառատոններ, բարեգործական ծրագրեր: Միությունը կազմակերպելու է նաև ուսուցողական սեմինարներ, իսկ ՀԱՄ-ի անդամ կարող է դառնալ 13 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ, ով կարող է զարգացնել իր տաղանդն ու ձեռք բերել հմտություններ:
 

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել