«Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները: Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի և տե­ղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը և «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամա­նակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից:
 
Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արա­րատյանը և Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առի­թը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար: Այնպես, որ կառավա­րությունում դա քննարկման առարկա է դարձել: Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն ում ասածով շարժվեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել