«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ վաղ անցյալում աննախադեպ ջերմ հարաբերություններ ունեցող Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել՝ նրանք գրեթե չեն շփվում միմյանց հետ, քանի որ Ռաֆիկ Գրիգորյանը չի կարողանում մարսել իրեն մարզպետի պաշտոնից խորհրդարան գործուղելը: Նա որտեղ նստում է՝ «հիշում» է իրեն փոխարինած Բոթոյանին։

Մարզպետարանում էլ ջրի երես են դուրս եկել Գրիգորյանի օրոք թույլ տրված որոշ թերություններ, որոնց մասին էլ նորանշանակն է ամենուր պատմում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել