Ներկայացնում ենք առողջ նախաճաշ, որը խորհուրդ են տալիս դիետոլոգները: Այն օրգանիզմն ապահովում է ուժով, վերացնում է տոքսինները և ապահովում է աղիների մաքրումը:

Այս բաղադրատոմսը կպաշտպանի փորկապությունից, այրում է ճարպը և կալորիաները, կայունացնում է մարմնի զանգվածը:

Կարող եք 2-5 կիլոգրամով նիհարել այս նախաճաշով 30 օր սնվելու դեպքում:

Այս նախաճաշը շատ օգտակար է մազերի, մաշկի և եղունգների համար:

Այն երիտասարդացնում է մաշկը և մարդուն ավելի գրավիչ դարձնում: Հրաշալի է ազդում որովայնի ճարպն այրելու համար:

Բաղադրիչները՝

  • Վարսակ՝ 2 ճ/գ
  • Ցածր յուղայնությամբ յոգուրտ՝ 1
  • Կակաոյի փոշի՝ 1 թ/գ
  • Մանրացված կտավատի սերմեր՝ 1 թ/գ
  • Սալոր՝ 5-7 (թարմ)

Պատրաստումը՝

1. Նախաճաշը պետք է երեկոյան պատրաստեք, առավոտյան ուտեք:

2. Սալորի վրա 100 մլ տաք ջուր լցրեք:

3. Թողեք 10 րոպե:

4. Ուրիշ ամանի մեջ խառնեք վարսակը, կակաոն և կտավատի սերմերը:

5. Հետո ավելացրեք անյուղ յոգուրտը և խառնեք:

6. Մանր կտրտեք թրջված սալորը, ավելացրեք խառնուրդին:

7. Բլենդերով խառնելով՝ խիտ պյուրե կստացվի, ավելացրեք վարսակով խառնուրդին:

8. Խառնեք ամենը և պահեք սառնարանում:

9. Առավոտյան նախաճաշը պատրաստ կլինի:

Առաջին դրական արդյունքները կնկատեք արդեն մեկ շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել