Թերևս անհերքելի է այն իրողությունը, որ առանց բացառության բոլոր ոլորտներում ապագան տեխնոլոգիական նորարություններինն է, գիտական նորանոր մշակումներինը և ձեռքբերումներինը, անգամ հետախուզության բնագավառում... Մեզ համար այնքան օրինակելի Իսրայելում կառավարությանն առընթեր Հետախուզության և հատուկ հանձնարարությունների վարչությունը (Mossad) հայտարարել է Libertad անվանումով նորարարական հիմնադրամի ձևավորման մասին: Դրա նպատակն է տեխնոլոգիական ոլորտի տարաբնույթ ընկերությունների, նաև startup-երի հետ համագործակցության արդյունքում զարգացման որակապես նոր մակարդակի հասցնել հետախուզությունը...
Իրենց պատկերացրած ապագայի հետախուզությունը Mossad-ի մասնագետները ներկայացրել են հետևյալ տեսանյութի միջոցով՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել