Օրեր առաջ տեղի էր ունեցել «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել էր բանաձև, որի կետերից մեկն արձանագրում էր «թավշյա հեղափոխության» անհրաժեշտությունը: Լրագրողների հետ զրույցում Րաֆֆին նշել էր, որ դա դեռևս հռչակագրի նախագիծն է, որի ընդունումը դեռ հաստատ չէ: Վերջինիս խոսքով՝ դա Սահմանադրության իրացման տարբերակ է:

Հետաքրքիրն այն է, սակայն, որ նման բանաձև դեռ «Ժառանգություն»-ում քննարկում են։ Տեղին է հիշեցնել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանենց դաշինքը հազիվ հաղթեց անվավեր քվեաթերթիկներին:

Սահմանադրական իրավունքի իրացման գլխավոր գործիքը՝ ընտրությունները, «ՕՐՕ» դաշինքն ընդամենը մի երկու ամիս առաջ տանուլ տվեց: Մարդ ապշում է Րաֆֆի Հովհաննիսյանի կամային հատկանիշներից․ մարդն անթերի լուզեր է, բայց չի ընկրկում, հալալ է։ Րաֆֆու քայլերին հետևելիս ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը․ «Հեղափոխություն անցած տարի չարեցինք, այս տարի էլ թավշյա հեղափոխություն չենք անի»։

Հ․Գ․ Ուշագրավ է, սակայն, որ Հովհաննիսյանը դեռ լռում է Արևմտյան ու Արևելյան Հայաստանների վերամիավորման համազգային ծրագրի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել