ԳԹԿ-ն նաև ամփոփել է մյուս քննական առարկաների արդյունքները, որը ներկայացնում ենք ստորև․

Այսպես՝ ֆիզիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1610 դիմորդ, որից միայն 1540-ն է ներկայացել քննությանը։ Միջին գնահատականը կազմել է 11,8 բալ։ Նախորդ տարի պատկերը գրեթե նույնն է եղել. միջին միավորը 11։79 բալն էր։ Անբավարարն է ստացել դիմորդների 24.61 տոկոսը՝ նախորդ տարվա 20.84-ի փոխարեն։

Անգլերենի միասնական քննությանը հայտագրվել է 4106 դիմորդ, որից միայն 3892-ն է մասնակցել քննությանը։ Միջին գնահատականը եղել է 14.53 բալը՝ նախորդ տարվա 14.18-ի փոխարեն։ Նվազագույն շեմը չի հաղթահարել դիմորդների 8.09 տոկոսը՝ անցյալ տարվա 9.15-ի փոխարեն։

Ֆրանսերենի միասնական քննությանը հայտագրվել է 128 դիմորդ, որից 125-ն է մասնակցել քննությանը։ Միջին գնահատականը եղել է 15.64 բալ՝ անցյալ տարվա 15.99 բալի փոխարեն։ Կտրվել է 4 դիմորդ՝ նախորդ տարվա 5-ի փոխարեն։

Գերմաներենի միասնական քննությանը հայտագրվել է 117 դիմորդ, որից 113-ն է մասնակցել քննությանը։ Միջին գնահատականը եղել է 15.75 բալը՝ նախորդ տարվա 15.35 բալի փոխարեն։ Նվազագույն շեմը չի հաղթահարել 4 դիմորդ՝ անցած տարվա 15-ի փոխարեն։

Իսպաներենի միասնական քննությանը մասնակցել է 4 դիմորդ։ Միջին գնահատականը եղել է 16.63 բալը։ Քննությունից կտրվողներ չեն եղել։

Իտալերենի քննությանը մասնակցել է 1 դիմորդ՝ ստանալով 17 միավոր։

Մաթեմատիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 4468 դիմորդ, իսկ քննությանը մասնակցել է 4225 դիմորդ։ Միջին գնահատականը կազմել է 11.45 բալ՝ նախորդ տարվա 11.76-ի փոխարեն։ Նվազագույն շեմը չի հաղթահարել 511 դիմորդ։ Նախորդ տարի կտրված դիմորդները 674-ն էին։

Հայոց պատմություն առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1269 դիմորդ, իսկ քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Միջին գնահատականը կազմել է 12.18 բալ՝ նախորդ տարվա 13.36 բալի փոխարեն։ Կտրված դիմորդները 18.25 տոկոս են կազմել, անցած տարի ցուցանիշը 11.3 տոկոս է եղել։

Քիմիայի միասնական քննությանը հայտագրվել է 1028 դիմորդ, որից 958-ն է մասնակցել քննությանը։ Միջին գնահատականը եղել է 13.09 բալ՝ նախորդ տարվա 13.28-ի փոխարեն։ Անբավարար է ստացել դիմորդների 17.43 տոկոսը, նախորդ տարի անբավարար ստացածների թիվը կազմել է 14.67 տոկոս։

Ռուսաց լեզու առարկայից միասնական քննությանը մասնակցել է 501 դիմորդ։ Միջին գնահատականը եղել է 10.29՝ նախորդ տարվա 9.9-ի փոխարեն։ Անբավարար է ստացել դիմորդների 27.15 տոկոսը։ Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների 32.66 տոկոսը։

Նշենք, որ միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո գնահատման եւ թեստավորման կենտրոնը մինչեւ հունիսի 30-ն ընդունում է քննությունների 2-րդ փուլին մասնակցելու դիմում-հայտերը: Հայտնի են նաև 2-րդ փուլի քննական օրերը․

Հուլիսի 2-ին - ռուսաց լեզու, հուլիսի 3-ին - հայոց լեզու եւ գրականություն, հուլիսի 4-ին - ֆիզիկա, հուլիսի 5-ին - օտար լեզուներ, հուլիսի 6-ին - մաթեմատիկա, հուլիսի 7-ին - հայոց պատմություն, քիմիա, հուլիսի 8-ին -կենսաբանություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել