Yerkir.am-ը գրում է.
 Ըստ «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման համար հաշվետու տարում նախատեսվել էր 4.8 մլրդ դրամ ճշտված ծրագրով, ԱԺ աշխատակազմը պատասխանատու է եղել 7 ծրագրի իրականացման համար, կատարողականը կազմել է 99.7 տոկոս: Հաստատված բյուջեն 5 հիմնական ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 788 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն 932 հազար դրամ՝ ապահովելով 99.7 տոկոս կատարողական: «ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծախսեր» ծրագրով օգտագործվել է 4 մլրդ 489 մլն 983 հզր դրամ, որից 3 մլրդ 325 միլիոն դրամը տրամադրվել է աշխատավարձի վարձատրությանը:

1 մլրդ 164 մլն դրամ հատկացվել է մնացած ծառայություններին` կոմունալ ծառայություններ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր եւ այլն: «Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» ծրագրով 152.5 մլն դրամ է ծախսվել: Հաշվետու տարում վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի համար հատկացվել է 82 մլն դրամ, «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի համար հատկացվել է 41 մլն դրամ, իսկ ԱԺ աշխատակիցների վերապատրաստման համար՝ 240 հազար դրամ:

ԱԺ-ն հաշվետու տարում ունեցել է ֆինանսական որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար 181 մլն դրամի չափով կատարվել են ներքին վերաբաշխումներ:

ՀՀ օրենսդիր մարմինը գումարել է 2 հերթական նստաշրջան, 4 արտահերթ նստաշրջան եւ 8 արտահերթ նիստ, կազմակերպվել են 12 խորհրդարանական լսումներ, 12 ճեպազրույցներ, ընդունվել են 278 օրենք, որոնցից 19-ը մայր օրենքներ են եւ 272 որոշում, վավերացվել է 59 միջազգային պայմանագիր: ԱԺ գործունեությունն հասանելի դարձնելու նպատակով ԱԺ հանրային կապերի վարչությունն ԱԺ աշխատանքի թափանցիկության եւ հանրությանը հաշվետվողականության շրջանակում ամբողջությամբ լուսաբանել է Ազգային ժողովի եւ պատգամավորների գործունեությունը. արտադրվել եւ հեռարձակվել է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի 36 թողարկում, նստաշրջանների աշխատանքի վերաբերյալ պատրաստվել եւ հրապարակվել է 781 տեղեկատվական նյութ: Պատրաստվել եւ թողարկվել է 159 տեղեկատվական նյութ ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների, այցելությունների վերաբերյալ: ԱԺ կայքէջը հաշվետու տարում շուրջ 674 հազար օգտատեր է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել