168.am-ը գրում է.
Իսրայելի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բացասական հետևանքներ կունենա: Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ Սեուլում ունեցած հանդիպման ժամանակ:

Լարիջանին ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:

Նա նշել է, որ Իրանը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, փոխադրումների և տրանսպորտի բնագավառներում՝ կոչ անելով արագացնել կողմերի միջև էլեկտրակայանի ու էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցում ձեռք բերված համաձայնությունների կիրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել