«Վերջին 10 օրվա ընթացքում, մեր կողմից հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմն ունի հաստատված  8 զոհ, իսկ չհաստատված թիվը շատ ավելի մեծ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Չհաստատված ասելով նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունները կատարվել են արդյունավետ, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց նախարարը:

Նա նաև ասաց, որ այդ ութ զոհից դեռևս ոչ մեկը հուղարկավորված չէ: Բացի այդ՝ ըստ Վիգեն Սարգսյանի՝ ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ ութ զոհի մասին մինչ օրս չկա:

«Այդ իրականությունը պետք է հաշվի առնել, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել