«Սասնա ծռերի» կողմնակիցները, եթե անկեղծ լինեն, կընդունեն, որ զինված խմբի անդամները մի շարք օրենքներ են խախտել։

Օրենքի խախտում է՝
1. Զինված հարձակումը շենք-շինությունների վրա և դրանց զավթելը /Քրեական օրենսգիրք 219 հոդված/։
2. Զինված խումբ ստեղծելը /Քրեական օրենսգիրք 222, 224 հոդվածներ/։
3. Տրանսպորտային միջոցներ փչացնելը (ոստիկանական մեքենաներ)/Քրեական օրենսգիրք 246 հոդված/։
4. Պատանդներ պահելը /Քրեական օրենսգիրք 218 հոդված/։
5. Մարդ սպանելը /Քրեական օրենսգիրք 104 հոդված/։

Եթե մենք հետամնաց ինչ-որ պետության քաղաքացիներ չենք, ուրեմն՝ պետք է այս ամենը հստակ գիտակցենք, հակառակ դեպքում Եվրոպա, Արևմուտք, ինտեգրացիա, զարգացում բառերը կարելի է փոխարինել «ռեգրեսիա» եզրույթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել