«Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել, որ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին Ար­փի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, առանց պատճառի, աշխատանքից ազատել են տնօրեն Արա Պետրոսյանին: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ Արա Պետրոսյանը:
 
Ստորև ներկայացնում ենք Արփի լճի ազգա­յին պարկ ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արա Պետրոսյանի հետ մեր հարցազրույցը:
 
-Պարոն Պետրոսյան, այսինքն՝ հենց այնպե՞ս հայտարարեցին, որ Դուք ազատ­ված եք տնօրենի պաշտոնից: ճի՞շտ եմ հասկանում:
 
-Այո: Մոտավորապես, այդպես: Բնա­պահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի մի քանի ժամանոց այցից հետո, իմ երեքուկես տարվա աշխա­տանքը բնութագրվել է բացասական: Նրա կողմից համապատասխան զեկուցագիր է գրվել: Բնականաբար, ես իմ բացատրու­թյուններն եմ գրել աշխատակազմի ղեկա­վարի զեկուցագրերի վերաբերյալ, որը հաշ­վի չի առնվել: Ես զեկուցագրում գրված յուրաքանչյուր բան հիմնավորել եմ իմ բացատրագրով, որ սա այսպես չէ, այնպես է: Իրական պատկերը ներկայացրել եմ, բայց փաս­տացի հաշվի չառան և ազատեցին աշխատանքից:
 
-Ի՞նչ խնդիր էին արձանագրել, որ զեկու­ցագրեր կազմեցին:
 
-Հիմնարկին պատկանող շենք-շինությունները, որոնք մեր հաշվեկշռում ընդհան­րապես չեն եղել՝ Արփի լճի ազգային պարկի ստեղծման օրվանից առ այսօր, իբր անարդյունավետ եմ օգտագործում: Մեղվապահա­կան ասոցիացիայի շենքը, որը Արփի հա­մայնքի սեփականությունն է, վերագրում են պարկին: Սեպասարի զբոսաշրջային կենտ­րոնը, որը ստեղծվել է Արփի լճի ազգային պարկի ծրագրի շրջանակներում և հանձն­ել է Սեպասար համայնքին, իբր էլի իմ են­թակայության տակ է և անարդյունավետ է օգտագործվում, իբր անգլերեն գիտեցող մասնագետ չունեմ, բայց ես երեք տարի շա­րունակ տուրիստներ եմ ընդունել ու ճանա­պարհ դրել: Դրանց համապատասխան լու­սանկարները և փաստաթղթերը կան: Նշել են, որ միջազգային կառույցների հետ համագործակցությունը շատ վատ է, դո­նոր կազմակերպությունները դժգոհ են, բայց իմ ձեռքի տակ և նախարարությունում կան Գերմանիայի զարգացման բանկի առաքելու­թյան փաստաթղթերը, որտեղ հստակ գրված է գոհունակություն, շնորհակալություն մեր աշխատանքի վերաբերյալ:
 
-Այսինքն՝ այս երեք տարիների ընթաց­քում ոչ մի խնդիր չե՞ն տեսել:
 
-Ընդհակառակն, այս տարիների ընթաց­քում միայն շնորհակալագրերի ենք արժա­նացել Գյումրու դպրոցներից, ռուս սահմա­նապահ զորքերից, մի շարք ՀԿ-ներից: Այս ամենին զուգահեռ շատ անհասկանալի ձևով ազատում են, դե կուսակցական խնդիր­ներ կան...Այս մի ամսվա մեջ փորձեցին ին­ձանից ձերբազատվել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել