Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հին Էրիվան»-ի բազմահարկ շենքում։

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 3 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1 ավտոսանդուղք։ Հրշեջները «Հին Էրիվան» օբյեկտի աշխատակիցների հետ նախ կարողացել են կանխել 7-րդ հարկի բացօթյա սրճարանում առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել