«Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյա­նից հետաքրքրվեցինք Վերահսկիչ պալա­տի արձանագրած խախտումների մասին: Հիշեցնենք, որ ՎՊ-ն 2016 թ. հաշվետվու­թյան մեջ արձանագրել էր, որ նախարա­րությունը պետբյուջեից գումար է հատ­կացրել գրքերի տպագրության համար, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, ամբողջությամբ չեն ծառայել նպատակին: Օրինակ՝ 2015թ. նախարարության կող­մից հրատարակվել է 2 հազար 100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգիրք, որից 1075 հատը մնացել է պահեստ­ներում, չի օգտագործվել: «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը 630 հատ է կազմել: Ինչպես արձանագրել է ՎՊ-ն, յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ բանակի և արժեքի մնացորդ: Ինչո՞ւ են տպվում այդ գրքերը, եթե նպատակին չեն ծառա­յում: «Քանի որ գիրքը շատ ծանր է, մենք չենք կարողանում փոստով ուղարկել, մարդիկ գալիս են, տալիս ենք, տանում են, դա հիմնականում ամառվա ընթացք­ում է ուղարկվում, մարդիկ շատ են գալիս այդ ժամանակ»: Բայց ամեն տարի նույնը կրկնվում է՝ բյուջեից գումարներ են ծախս­վում: «Այո, քանի որ մեր ծրագրերը շատ են»,- անդրդվելի է մնացել նախարարը: Վերահսկիչ պալատն արձանագրել է նաև, որ աշխատողների պարգևատրումները պետք է կատարվեն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, ոչ թե պետբյուջեի, որը մոտ 4 մլն. դրամ է կազմում, այստեղ էլ է Սփյուռքի նախարա­րությունը խախտել օրենքը: «Ոչ, ես կա­տարել եմ այն, ինչ օրենքով նախատեսված է»,- պնդել է նախարարը: Փաստորեն, ՎՊ-ն ապատեղեկատվություն է տարածում, իսկ ինչու հրապարակային չեք անդրադառնում դրան: «Մենք գրավոր պարզաբանումները ներկայացրել ենք, ամեն ինչ նորմալ է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել