Operativ.am-ը գրում է․

Ամերիկյան Ալաբամա նահանգի «Redstone Arsenal» ռազմական բազայից հաղորդագրություններ են ստացվել զինված մարդու ներս թափանցելու մասին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» լրատվական գործակալությանը:

Ինչպես հաղորդել է գործակալությունը, բազան փակվել է անհայտ անձին որոնելու պատճառով, ով թափանցել է ռազմաբազայի տարածքից ներս:

«Redstone Arsenal» ռազմաբազայում ԱՄՆ բանակի ավիազիոն-տիեզերական հրամանատարության մասերն են և Ջորջ Մարշալի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել