Operativ.am-ը գրում է․

Ռուսական «Аэрофлот» ընկերությունը պատրաստվում է 2017 թվականի վերջին գործարք կնքել՝ 28 «Airbus A350» ինքնաթիռ գնելու հարցով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg» գործակալությանը:

«Аэрофлот»-ի՝ դաշինքների և ռազմավարության հարցով գլխավոր տնօրենի տեղակալ Ջորջիո Կալեգարին հաղորդել է, որ ղեկավարների խորհուրդը մայիս ամսին հաստատել է 14 «A350-900» ինքնաիթռների գնումը, սակայն վերջնական պայմանները, այդ թվում՝ դրանց անվտանգությունը, մատակարարումն ու գինը, դեռևս պետք է քննարկվեն:

Ակցիաների ընդհանուր գինը կկազմի 8.7 միլիարդ դոլար: 325-տեղանոց «A350»-ը մասամբ կփոխարինի «Airbus A330s»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել