Ըստ բժիշկների՝ 35 տարեկանից հետո նյութափոխանակությունը դանդաղում է: Օրգանիզմը սկսում է ծերանալ, երբ էնդոկրին համակարգի խանգարում է առաջանում:

Երիտասարդության և առողջության գաղտնիքը մեկն է՝ պետք է ճիշտ սնվել և ավելի շատ շարժվել, յոգայով, ֆիթնեսով զբաղվել, երկար քայլել, հրաժարվել վերելակից:

Չենք մոռանում նաև սննդի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես 35 տարեկանից հետո վերականգնել նյութափոխանակությունը և վերադարձնել գեղեցիկ կազմվածքը:

Վահանաձև գեղձ

Վահանաձև գեղձի վիճակից կախված է մարդու ինքնազգացողությունը: Դրա խանգարումների դեպքում մարդը զգում է անզգայություն, հոգնածություն, ընկճախտ, լիբիդոյի անկում:

Գեղձի վատ աշխատանքի դեպքում դեմքին համեմատաբար վաղ են առաջանում ծերության նշաններ:

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների կանխարգելման համար պետք է ընդունել յոդ, В, С խմբի վիտամիններ, տիրոզին, որոնցով հարուստ են ծնեբեկը, լոբին, կարտոֆիլը, վարսակը, գարեջրաեփման խմորիչները, լոլիկը, բողկը, ծովամթերքը:

Սեռական գեղձեր

Այս գեղձերը ևս պատասխանատու են ծերացման համար: Անհրաժեշտ տարրերի պակասը նվազեցնում է այս գեղձերի ակտիվությունը: Նրանք, ովքեր կողմ են քաղցած մնալուն, ենթակա են լիբիդոյի անկման վտանգի:

Որպեսզի սեռական գեղձերը լավ աշխատեն, օգտագործեք վիտամին С (ցիտրուսներ, կաղամբ, հաղարջ), վիտամին Е (լատուկ-հազար, ցորեն, ձու):

Մակերիկամներ

Մակերիկամների լավ աշխատանքը նպաստում է մկանների լավ աշխատանքին, սեռական ցանկությանը, մարսողությանը: Մակերիկամների լավ աշխատելու համար հնարավորինս շատ А, С և Е վիտամիններ օգտագործեք:

Հարվահանաձև գեղձեր

Այս գեղձերի վատ գործելու հետևանքով մարդը գերգրգռվածություն, դյուրագրգռություն, անվերահսկելի զայրույթ է ունենում: Դրանից խուսափելու համար ընդունեք վիտամին D, որով հարուստ են ձկան յուղը և ձվի դեղնուցը:

Ենթաստամոքսային գեղձ

Ենթաստամոքսային գեղձի դիսֆունկցիայի դեպքում կարող է շաքարային դիաբետ առաջանալ: Որպես կանխարգելում անհրաժեշտ է ընդունել գլյուտամինաթթու, ցիստին, B խմբի վիտամիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել