Ամերիկացի դերասանուհի, ակտիվիստ և փախստականների հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին դպրոցականներին կոչ է արել պայքարել մարդու իրավունքների համար: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի քան 600 դպրոցական եկել է Լոնդոնի «Ալբերտ Հոլ» և ներկայացրել ազատության մասին իր պատկերացումները: Միջոցառման մեկնարկից առաջ հավաքվածներին ցուցադրել են Ջոլիի տեսաուղերձը:

«Երեխանե՛ր, դուք պետք եք ինձ, դուք պետք եք մեզ բոլորիս: Մենք՝ մեծահասակներս, այժմ մի քիչ կորած ենք, մենք ուզում ենք, որ դուք մտածեք՝ մեզ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ ամեն ինչ լավ կլինի: Այդպես էլ կլինի»,- ասել է դերասանուհին:

Նշվում է, որ Ջոլին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան համեմատել է «գաղտնի օրենսգրքի» հետ: Ջոլիի խոսքով՝ եթե երեխաներն ուսումնասիրեն այն, ոչ ոք չի կարողանա խաբել ո՛չ նրանց, ո՛չ նրանց ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել