Life.panorama.am-ը գրում է.
 Այսուհետ Իտալիայի Գենույա քաղաքի Քրիստափոր Կոլումբոսի անվան միջազգային օդանավակայանը թույլ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ օդանավ վերցնել 500 գր պեստո սոուս՝ այսպիսով մասնակիորեն հանելով ձեռքի ուղեբեռում 100 մլ-ից ավել հեղուկ ունենալու արգելքը:

Համարվում է, որ պեստո սոուսը ստեղծվել է հենց Գենույա քաղաքում: Գենույացիները հպարտանում են իրենց այս “ֆիրմային” սոուսով, որը պատրաստվում է ձիթապտղի ձեթով, ռեհանով, պանրով և ընկույզով:

Օդանավակայանի աշխատակիցները պնդում են, որ թույլ են տվել ձեռքի ուղեբեռում պեստո սոուսով տարա տեղափոխել, քանի որ ավելի ու ավելի են հաճախակիացել թույլատրվածից ավելի շատ ծավալով պեստոյի տարաների հայտնաբերման դեպքերը ստուգման ժամանակ: Իսկ այժմ ստիպված չեն լինի գցել պեստոյի տարաները ստուգումից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել