Armtimes.com-ը գրում է.
Boston Globe-ը հոդված է հրապարակել ԱՄՆ-ի Լեքսինգթոնում Տեր-Գեւորգյանների տանը եղած թոնրի եւ հայկական հյուրասիրության մասին: Ներկայացնում ենք հրապարակումը՝ որոշ կրճատումներով.
 Լեքսինգթոնում՝ Նազարեթ եւ Լենա Տեր-Գեւորգյանների տանը թոնիրն է վառվում. սա այս շրջանի համար եզակի բան է: Կրակը կայծկլտում է, ծուխը տարածվել է ամբողջ շրջակայքով եւ հյուրերին տան տերերից շուտ է ողջունում: 

Տեր-Գեւորգյանների ընտանիքը թոնրի շուրջ հաճախ է հյուրընկալություններ կազմակերպում: Այս անգամ հյուրերի թվում են Բոստոնի հայ համայնքի հայտնի անդամներ, ինչպես ակտիվիստ եւ բարերար Կարոլին Մուգարը, որի հայրը հիմնադրել է Star Market, գործարար Նուբար Աֆեյանը, Մասաչուսեթսի եկեղեցիների խորհրդի առաջին ամերիկահայ նախագահ Էնթոնի Բարսամյանը: 

Թոնրի մասին զրույցը թեժանում է, երբ բացվում է Չերչիլի ֆավորիտ հայկական Արարատ կոնյակի 20 տարեկան շիշը: «Սովետական շրջանի բերած էլեկտրականությունից եւ գազից առաջ թոնիրը հայկական գյուղերում կարեւոր դեր ուներ»,- ասում է տանտերը, որը ծնվել է Հալեպում, կրթություն է ստացել Հայաստանում եւ ԱՄՆ է ներգաղթել 1990-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել