Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին որպես հաղորդավար հրավիրել են Մոսկվայի հայտնի ռեստորաններից մեկում հայկական հարսանիքի։

«Ամեն անգամ, երբ լինում եմ Հայաստանում, միշտ վերադառնում են մի քանի կլիոգրամով քաշս ավելացրած, քանի որ հնարավոր չէ դիմակայել։ Դուք շատ համեղ կերակուրներ ունեք, հրաշալի, հյուրընկալ մարդիկ։ Քեզ կերակրում են մի տանը, մյուսում, և ոչ մի տեղ հնարավոր չէ մերժել, քանի որ այդ ամենն արվում է մեծ, բաց սրտով»,- պատմել է Սոբչակը հյուրերին։

Ռուս հեռուստահաղորդավարուհին ընդգծել է նաև հայկական ավանդույթներով հարսանիքի անցկացման կարևորությունը։

«Շատ հաճելի է, որ երիտասարդ զույգը ցանկացել է անցկացնել հարսանիքը Հայաստանի ավանդույթներով։ Դա հրաշալի է, քանի որ Ձեր երկրի ավանդույթները, ես դրանց փոքր-ինչ ծանոթ եմ, գեղեցիկ են ու արևոտ, ինչպես Ձեր երկիրը»,- ասել է Սոբչակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել