Panorama.am-ը գրում է.
Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում են իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքերով՝ երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են ստեղծվում: Առաջինը՝ Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: «Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, սակայն այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա քննարկվում է նոր տարբերակ»,-  ասաց Կամո Արեյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել