Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի դատավճիռը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ Արարատ Խանդոյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքում.«Դատարանն Արարատ Խանդոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման»:

Արարատ Խանդոյանը ծափահարեց դատավճռին, իսկ հարազատները լքեցին նիստերի դահլիճը:

Նշենք, որ մեղադրող դատախազն Արարատ Խանդոյանի նկատմամբ պահանջել էր չորս տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել