Ֆրանսիացի լուսանկարիչ Ռոմեն Վեյոնը ճանապարհորդել է ողջ աշխարհով՝ լուսանկարելով բազմաթիվ լքված վայրեր։

Դրանցից մեկն էլ Բալիում հանդիպած այս հյուրանոցն է։

Ինչպես Վեյոնն է հաղորդում, հյուրանոցը երբեք անուն չի ունեցել, քանի որ երբեք չի էլ գործել։

Հյուրանոցի կառուցումն ավարտին չի հասցվել։

Բալիի բարձրավանդակում գտնվող հյուրանոցը տեղակայված է երկրի հյուսիսում՝ Բեդուգուլ գյուղի մոտակայքում, որը մայրաքաղաք Դենպասարից մոտ 30 մղոն հեռավորության վրա է։

Վեյոնն ասում է, որ շատ բան հայտնի չէ հյուրանոցի մասին։ Տեղացիները շատ քիչ բան են հայտնել նրան։

Հյուրանոցի կառուցումը, ինչպես նաև տիրոջ ծագումն առեղծված են մնում, ու նույնիսկ լեգենդներ են հյուսվում դրա շուրջ։

Լեգենդներից մեկի համաձայն՝ մի գիշեր բոլոր հյուրերն անհետացել են, իսկ հիմա նրանց հոգիները պտտվում են հյուրանոցում։

Ըստ Վեյոնի՝ ամենահավանական բացատրությունն այն է, որ հյուրանոցն Ինդոնեզիայի նախկին նախագահի կրտսեր որդու՝ Թոմի Սուհարտոյի նախագիծն է եղել։

Սուհարտոն կիսատ է թողել նախագիծը՝ 2000 թվականին կոռուպցիայի համար իրեն բանտ նետած դատավորի սպանության համար 15 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո։

Հյուրանոցը դատարկ է մնացել 15 տարի։

Չնայած տեղացի գիդը Վեյոնին ուղեկցել է հյուրանոց, նա նրան մենակ է թողել դարպասների մոտ՝ ասելով, որ նա միայնակ բացահայտի ու լուսանկարի տարածքը։

Վեյոնն ապշել է հյուրանոցի բուսականությունից ու դրա ստեղծած ահասարսուռ մթնոլորտից։

Վեյոնն ասում է, որ եթե նույնիսկ անհնար է իմանալ հյուրանոցի ստեղծման մասին ճշմարտությունը, այն զգացողությունը, որ ունենում ես այնտեղ, հուշում է, որ մի բան այն չէ։

«Հոտերը, փոշին, բուսականությունը ու նույնիսկ բորբոսները. անցյալի այս բոլոր մնացորդները հիշեցնում են մեզ, որ վերջում ամեն բան վերածվում է հողի»։

Վեյոնը կարծում է, որ լքված վայրերը քարանում են ժամանակի մեջ, իսկ դրանց պատմությունը մեզ պատկերացում է տալիս դրանց ժամանակների կյանքի մասին։

Նա գրում է.

- Հոգիները վերադարձան իրենց տուն. իմ մեկնելու ժամանակն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել