Tert.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի  քրեական գործով այսօրվա դատական նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով, ինչը պայմանավորված էր դատական կարգադրիչների կողմից դատական նիստերի դահլիճ մտնող անձանց զննություն իրականացնելով:

Դատական նիստը, սակայն ընդմիջվեց մեկ ժամով, դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնել: Նրանց նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա և նրանք նիստերի դահլիճից հեռացվեցին երեք ժամով:

Սակայն, ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավոր Տաթև Գրիգորյաննը հրապարակեց  դատական սանկցիա կայացնելու մասին դատարանի որոշումը.«Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ»:

Տիգրան Եգորյանը պարզաբանում խնդրեց,թե իր ո՞ր գործողության համար է ենթարկվում դատական սանկցիայի, որպեսզի կարողանա ներկայացնի իր առարկությունները:

Դատավորը պարզաբանեց, որ դատավարության որևէ մասնակից իրավասու չէ դատարանին պահանջ ներկայացնելու դատարանի կողմից կայացված որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու համար.«Եթե դուք ցանկանում եք այն որոշման օրինակը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող եք այդ օրինակը վերցնել և այն ստանալուց հետո դուք կարող եք ձեր առարկությունները ներկայացնել»:

Նախքան նիստի ընդմիջումը նիստերի դահլիճում չէին  պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը, որովհետև պաշտպանները հրաժարվել են խուզարկության ենթարկվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել