Օրեր առաջ Անգլիայում գտնվող ISCA ակադեմիայի միջնակարգ դպրոցի տղա աշակերտները բողոքի ցույց էին արել։ Դպրոցում՝ անկախ եղանակից, տղաներին չէր թույլատրվում կարճ շորտեր հագնել, և հենց այդ հանգամանքն էլ բարկացրել էր նրանց։

Բրիտանիայում օդի ջերմաստիճանն այս տարի նորմայից բարձր է, իսկ երկար տաբատներով դպրոց գնալն իսկապես այդքան էլ լավ միտք չէ։

«Մեզ թույլ չեն տալիս շորտեր հագնել, իսկ մենք չենք պատրաստվում երկար տաբատներ հագնել։ Չե՞ք կարծում, որ մի քիչ շոգ է դրանցով դասի գալու համար»,-նշել էր աշակերտներից մեկը։

Տղաները հաստատել են, որ օրեր առաջ կազմակերպված ցույցին մասնակցել է ավելի քան 50 աշակերտ, որոնցից բոլորը կիսաշրջազգեստներ էին կրում։ 14-ամյա մի տղայի մայրը նշել էր․ «Որդիս ցանկանում էր շորտեր հագնել, սակայն նրան զգուշացրել էին, որ ողջ շաբաթվա ընթացքում իրեն կմեկուսացնեն և առանձին սենյակում կպահեն»։

Image result for isca academy boys in skirts

Դպրոցի գլխավոր ուսուցիչը սարկազմով ասել էր․ «Դե եթե այդքան շատ եք ուզում, կարող եք կիսաշրջազգեստով դասի գալ»։ Իսկ տղաները որոշել էին այն լուրջ ընդունել և դիտավորյալ հենց այդպես էլ արել էին։ Հենց հաջորդ օրը նրանք դպրոց եկան կիսաշրջազգեստներով։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց ընկերուհիներին և քույրերին են խնդրել, որպեսզի ժամանակավորապես նրանց տան իրենց կիսաշրջազգեստները։ Քանի որ հենց ինքը՝ ուսուցիչն էր այդպես ասել, նա չէր կարող պատժել տղաներին։ Միայն նրանցից մեկը պատժվեց, քանի որ սահմանվածից կարճ կիսաշրջազգեստ էր հագել։

Սակայն երկար պայքարի արդյունքում աշակերտներին հաջողվեց հասնել իրենց ուզածին․ այսուհետ նրանք կարող են նաև շորտեր հագնել։ Դպրոցի ղեկավարությունը մտել է երեխաների դրության մեջ և նոր որոշում ընդունել, ըստ որի՝ ամռան համար սահմանվել է հագուկապի նոր կանոններ։

Բացի շորտեր հագնելուց սովորողներին թույլատրվել է  նաև դասի գալ առանց փողկապների, ինչպես նաև նրանք կարող են արձակել վերնաշապիկների ամենավերևի կոճակը։

Հիշեցնենք, որ Անգլիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 30-32°C-ի, ինչը բավականին բարձր է այնտեղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել