Yerkir.am-ը գրում է.

Սիրիական իշխանությունները պատրաստվում են նոր քիմիական հարձակման, ինչը կարող է հանգեցնել խաղաղ բնակիչների մահվան: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հաղորդագրությունում. հայտնում է Газета.ру-ն:

Նա նշել է, թե ԱՄՆ-ը Սիրիայում է` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, սակայն «եթե Ասադը ևս մեկ անգամ քիմիական զենք կիրառի, նա և նրա բանակը թանկ կվճարեն դրա համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել