Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «տաքսու» ծառայություններ է մատուցում շուրջ 60 հազար վարորդ, որոնց զգալի մասը չունի համապատասխան թույտվություն: Իշխանությունները պատրաստվում են կանոնակարգել ոլորտը, ըստ որի՝ 2018 թ.-ից տաքսու վարորդները պարտադիր կարգով անցնելու են բուժզննում, իսկ մեքենաները՝ տեխզննում, որի հիման վրա համապատասխան կառույցը նրանց լիցենզիա կտրամադրի, ինչն, ըստ պատասխանատուների, հնարավորություն կտա բարելավելու նշված ոլորտում ծառայության որակը:

Ըստ նոր կարգի՝ տաքսու վարորդները մեքենայում պետք է փակցնեն համապատասխան ցուցանակ՝ վարորդի, մեքենայի, ոչ անհատ լինելու դեպքում, նաև սպասարկող ընկերութան մասին տվյալները: Թե որքան են ստիպված լինելու վճարել այդ լիցենզիան ստանալու համար վարորդները, դեռ հստակեցված չէ, սակայն, պարզ է, որ այն լրացուցիչ բեռ է լինելու նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել