Yerkir.am-ը գրում է.

2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարման փոփոխությունը հարկային եկամուտների ծրագրավորման աճի առումով բարենպաստ չեն եղել, խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է տարին նախորդ տարվա համեմատ 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 մլդ դրամ», - ասաց Վ. Հարությունյանը:

Նրա խոսքով`2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 1.3 տոկոս, որը 0.1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: «2016-ին պետբյուջեին հարկային եկամուտների սահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն 67.9 մլդ դրամ մակարդակ, ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշները կազմել են 374.9 մլրդ դրամ», - նշեց ՊԵԿ նախագահը:

Նա նշեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ տեղի է ունեցել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 1.2 տոկոսի աճ, միևնույն ժամանակ արձանագրվել է 3-րդ երկրներից հարկով ներմուծման անկում` 6.8 տոկոսով կամ 64.3 մլրդ դրամ մաքսային արժեքով:

«Ներմուծման կրճատումը 3-րդ երկրներից փոխարինվել է ԵՏՄ-ից ներմուծման աճով, բայց տարեկան կտրվածքով հարկային բազաների տարբերությամբ պայմանավորված պետական բյուջեն պակաս է ստացել շուրջ 4.2 մլդ դրամ եկամուտ», - ասաց նա և հավելեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե:

Նրա խոսքով`ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, բայց այդ փոփոխությունները պետբյուջետային եկամուտների վրա նվազող ազդեցություն են ունեցել: ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ ընդհանուր առմամբ օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը 22.5 մլրդ դրամ է գնահատվել, դրականը`10.7 մլրդ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել