«ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը ներկայացնում են նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմն է: Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։ Նախագծում ներգրավված են երեխաներ, որոնք վաղուց չեն կաշկանդվում բեմից ու տեսախցիկի առջև կերպար ընդունելուց: Միջազգային ամենահեղինակավոր մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, հեռուստատեսության, երգի ու պարի ոլորտում իրենց տարիքից անհամեմատ մեծ ձեռքբերումներ ունեցող պատանիներ, ինչպես նաև հանրությանն արդեն քաջածանոթ էստրադային աստղեր, թատրոնի ու կինոյի ոլորտի վառ ներկայացուցիչներ: Նախագծի էական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն չի հանդիսանում փոխառված կամ ադապտացված արտասահմանյան ձևաչափ: «Նվագախմբի երեխաներ» մյուզիքլի մտահղացումը, կերպարների բնութագիրն ու սյուժեն ամբողջությամբ պատկանում են հեղինակներին: «Նվագախմբի երեխաները» եթերում կլինի շուտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել