«Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որ­տեղ կիրակի ուշ ժամի հնչել են կրակոցներ, երեկ շրջափակված էր ոստիկաններով, դադարեցված էր երթևեկությունը, քաղաքային տրանսպոր­տը ստիպված փոխել էր իր ուղղությունը: Տեղում աշխատում էին քննիչները, քրեա­գետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները: Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատա­կիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները ծա­վալվել են հենց սրճարանի դիմաց:
 
Ըստ մեր տեղեկությունների, տուժող կող­մը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ: Ըստ բժիշկների, տուժող կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյա­նի որդին է:
 
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտ­նաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ: Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգ­րավված, բերման ենթարկված անձինք: Ըստ դատախազի, հետաքննական մար­մինն ունի տվյալներ, վարկածներ, սա­կայն այս պահին տվյալներ չեն հրապա­րակում՝ ելնելով նախաքննության շահերից: Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակություն ունեցող ցուցմունքներ չեն տվել: Առգրավված են նաև տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները:
 
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը՝ Գեորգի Հակոբյանը, կոնֆլիկտի մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զա­պի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է: Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը բարեկամական կա­րգերի մեջ է օրենքով գողերի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, տևական ժամա­նակ Գեորգի Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իր բարե­կամների՝ օրենքով գողերի հասցեին, որոնք բավական երկար գերադասել են չարձագանքել:
 
Մեզ տեղեկացրեցին, որ կրակոցներ ար­ձակելու մեջ կասկածվում է Անդրանիկ Սողոյանի՝ Զապի շրջապատից Ռուդիկ անունով մի երիտասարդ: Արդյո՞ք խոսքը 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամա­նակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած Կամո Խաչատրյանի մասին է, որը հան­րությանն առավել հայտնի է Ռուդիկ անու­նով, դեռ չեն հստակեցնում՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել