«Ավանդույթի համաձայն, ՀՀԿ խմբակցությունում հազվա­դեպ են լինում մեծամասնությունից տարանջատվողներ՝ թիմի դիրքորոշումից շեղվելը, այլ կերպ քվեարկելն այստեղ արգելված են:
 
Սակայն, որոշ նորեկներ, հավանաբար, դեռ լավ չեն յուրացրել այս կանոնը՝ ԱԺ առաջին իսկ նիստում Վահան Հարությունյանը՝ «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեար­կեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին, քանի որ առաջարկներ էր արել, որոնք չէին ընդունվել: «Չի արժանացել արդյոք կուսակցության նախատինքին՝ չենթարկ­վելով չգրված օրենքներին, թե ինքն արտոնյալ է, և իրեն ամեն ինչ կարելի է» մեր լրագրողի հարցին ի պատասխան, Վահան Հարությունյանը նախ զարմացել է, թե նման կարգեր ՀՀԿ-ում գոյություն չունեն: «Իսկ որտեղ է նման բան գրված, կներեք»: Ապա վստահեցրել է, որ իր քվեարկությունը խնդրո առարկա չի դարձել: Նորաթուխ պատգա­մավորն ասել է նաև, որ ակտիվ պատգամավոր է լինելու, տնտեսական նախագծեր է ներկայացնե­լու, սակայն չի մանրամասնել, թե ինչ նախագծեր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել