«Երեկ 2016 թվականի պե­տական բյուջեի կատարման հաշվետվության քննարկ­ման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաս­տանի պետական պարտքի մասին:
 
Ներկայումս մեր երկրի պետական պարտքն արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, և դա այն դեպ­քում, երբ մեր ամբողջ տնտեսու­թյունը, այսինքն՝ համախառն ներ­քին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսնե­րի նախարար Վարդան Արամյանը: Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշ­մարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկր­ներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այս­տեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզի­կական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած,բովանդակությունը:
 
Իհարկե, առա­ջիկա տարիներին, մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա: Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավո­րապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկա­մուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնի­կական խնդիր է, և կառավարու­թյունն ունի դրա լուծումը: Ընդամե­նը առաջիկա երկու տարվա ըն­թացքում կառավարությունը կգտ­նի մի հարմար պահ և այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել