GSC Cinemas-ը և STX Entertainment-ը հրապարակել են «Արտերկրացին» վրեժի մասին մարտաֆիլմի առաջին թրեյլերը: Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեկի Չանը և Փիրս Բրոսնանը: Այդ մասին հայտնում է media-news.com-ը:

Ֆիլմի ռեժիսորն է Մարտին Քեմբելը («Կազինո Ռոյալ», «Կանաչ լուսամփոփ»), իսկ Դեվիդ Մարկոնին գրել է սցենարը Սթիվեն Լեզերի «Չինացին» վեպի հիման վրա:

Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2017 թվականի հոկտեմբերի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել