Moh.nkr.am-ը գրում է.

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ. 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ:


Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:


Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:


Առանց խորը մասնագիտական վերլուծությունների էլ ակնհայտ է, որ անգիոգրաֆիկ ծառայության, մասնավորապես ներանոթային կամ ինչպես ընդունված է կոչել ինվազիվ մեթոդի ներդրումն Արցախում մեծագույն քայլ է ինչպես մահացության դեպքերի նվազեցման, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումներով ախտորոշման և բուժման ուղղությամբ:


Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ գնահատվում են հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում տեղափոխվում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք:

2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել է Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով փաստացի սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությունը մեր երկրում:

Մինչ այդ սրտի ինվազիվ վիրահատության կարիք ունեցողները Հայաստան էին մեկնում:

Բաժանմունքում, տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ այլ օրգանների: Անգիոգրաֆիայի բաժանմունքում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել