Tert.am-ը գրում է.

Անթալիայի չվերթերը, որ ժամանակին բավականին ակտիվ էին, այս տարի ընդհանրապես չկան, իսկ Հունաստան հոսքն ավելի ակտիվ է, քան կար: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերություն «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում հայտնել է Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ խոսելով հայկական ավիաշուկայի հնարավոր փոփոխությունների և միտումների մասին:

Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում ամառային սեզոնին ակտիվանում է հյուրանոցային տնտեսության բլոկը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտը:

«Մեր երկրում այս տարի առհասարակ ակտիվացում կա տարվա սկզբից, եթե համեմատենք ամիսներով, ապա մենք գրեթե 30 տոկոսի աճ ենք ունեցել նախորդ տարվա համեմատ՝ ուղևորահոսքի իմաստով: Այս տարվա ամառվա սեզոնին նկատվում է դեպի Հունաստան չարտերային չվերթերի ակտիվացում, քանի որ պահանջն է ավելանում:

Սերգեյ Ավետիսյանի տվյալներով՝ բավականին դիվերսիֆիկացված առաջարկներ են լինելու ամառվա սեզոնի համար: Առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի, թե որտեղ են լինելու չարտերային ոչ կանոնավոր չվերթեր ամառվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել