1993-թ. այս օրը՝ հունիսի 26-ին, տևական ու դաժան մարտերից հետո, 4-րդ ՊՇ-ի կողմից ազատագրվում է Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները: Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտնում են Մարտակերտ քաղաքը, որով էլ ավարտվում են մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցնում են տիրապետող բարձունքների, մասնավորապես՝ Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։ Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունենում է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծում՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։
Փառք ու պատիվ տղերքին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել