Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 26-ին, ժամը 05:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Նորավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 80 TT 990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 25 մ) և շրջվել: 

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել