Operativ.am-ը գրում է․

Հույն «Anonymous Greece» ցանցահենները հայտնել են ավելի քան 300 թուրքական կայքեր կոտրելու մասին՝ ի պատասխան Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կայքի վրա կիբերհարձակում գործելու: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Այս մասին խմբավորումը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Կիբերպատերազմի առիթը Հունաստանի բողոքներն են Ղուրանը Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարում կարդալու դեմ: Արդյունքում թուրք ցանցահենները կոտրել էին Ցիպրասի կայքը, իսկ հույները խոստացել էին ի պատասխան կոտրել հարյուրավոր թուրքական կայքեր:

Առաջին հերթին նրանք կոտրել են երկու թուրքական հեռուստաընկերությունների և Էրդողանի համալսարանի կայքերը, հետո տասնյակ այլ կայքեր և խոստացել են խաթարել թուրքական բանկերի աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել