Ադրբեջանական բանկերից մեկը՝ Bank of Baku, դատի է տվել Սիմուզար Ագակիշիևին, ով 1992 թվականին մասնակցել է պատերազմին, ունի 4 երեխա իսկ ամուսինը զոհվել է այդ պատերազմի ժամանակ:

Այս մասին բարձրաձայնել է ռազմական փորձագետ, փոխգնդապետ Աբուզեր Աբիլովը: Ըստ նրա Ագակիշիևի վարկը վաղուց փակվել է, սակայն բանկը փորձում է նրանց ստիպել վճարել ինչ-որ տոկոսներ:

Իլհամ Ալիևի հրամանով բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է արտոնյալ վերաբերմունք ցուցաբերեն զոհված և պատերազմին մասնակացած զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Սակայն օրեր առաջ ադրբեջանական վարկային կազմակերպությունը դատի էր տվել 2016 թվականի ապրիլին զոհված զինծառայողին և դատարանում նա պետք է ներկա գտնվեր, որպես պատասխանող կողմ: Այդ հարցը լուծվեց Մեհրիբան Ալիևայի միջամտությամբ:

Այժմ կրկին դատական գործ է հարուցվել զոհված զինծառայողի ընտանիքի դեմ, որի կինը նույնպես պատերազմին մասնակից է եղել և ապրում է շատ վատ պայմաններում:

Փոխգնդապետի խոսքերով ադրբեջանական բանկային համակարգը թքած ունի Իլհամ Ալիևի հրամանների վրա: Պատերազմի վետերանները ու զոհված զինծառայողների ընտանիքներ ոչ մի առավելություն չունեն և ամենածանր պայմաններով ստիպված մարում են վարկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել