Այս հիանալի բաղադրատոմսը կօգնի ձեզ կորցնել 4 կգ և փոքրացնել գոտկատեղն ընդամենը մեկ շաբաթում: Ուղղակի հիասքանչ է: Ահա բնական բաղադրիչները, որոնք ձեզ պետք կգան.

Մեկ վարունգ 

Մեկ կիտրոն

Թարմ կոճապղպեղ

Ութ բաժակ զտած ջուր

Անանուխի տերևներ

Առաջին հերթին պետք է ուղղակի քամեք կիտրոնը բաժակի մեջ, հետո բարակ շերտերի կտրատեք: Դրեք այն ջրով լի տարրայի մեջ: Այժմ բարակ շերտերով կտրատեք վարունգը, լցրեք ջրի մեջ: Ավելացրեք թարմ անանուխի մի քանի տերևներ: Մաքրեք կոճապղպեղի կեղևը և մանրացրեք: Ավելացրեք ջրի մեջ: Լավ խառնեք այդ ամենը: Եվ դրեք սառնարան գիշերվա ընթացքում: Խմեք այս ըմպելիքն առավոտյան՝ սովորական ջրի փոխարեն: Եվ նույնիսկ ցերեկները, օրվա ընթացքում, երբ կցանկանաք ջուր խմել: Ձեր կառուցվածքի մեջ նկատելի փոփոխություն կզգաք արդեն մեկ շաբաթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել