Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագնաց է եղել մուսուլմանական  Ուրազա-բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ, ինչի մասին հայտնում է life.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միմարա Սինանա մզկիթում:

Բժիշկների խոսքով՝ Էրդողանի ուշագնացության պատճառը եղել է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո Թուրքիայի ղեկավարն ուշքի է եկել:

Այնուհետև Էրդողանը դուրս է եկել մզկիթից ու կատարվածի մասին հայտնել լրագրողներին՝ հավելելով, որ իրեն արդեն լավ է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել