Իսրայելցի տարբեր փորձագետների հայտարարություններն առ այն, որ Թել-Ավիվը պատրաստ է ամենաարդիական սպառազինություն մատակարարել Բաքվի բռնապետական վարչակարգին, չնայած դրանցում առկա ակնհայտ ցինիզմին, կարծում եմ՝ չպետք է մեզանում առաջ բերեն միայն զգացական արձագանքներ:

Փառք Աստծո, Հայաստանն ունի հակազդեցության տարբեր լծակներ՝ այդ թվում նաև քարոզչական տիրույթում: Դիցուք, ամենևին վատ չէր լինի, եթե մոտ ժամանակներում պաղեստինցիների ազատագրական պայքարի և այդ պայքարին Հայաստանի հնարավոր օժանդակության մասին հանրային ելույթով Երևանում հանդես գար Պաղեստինի քաղաքական առաջնորդներից որևէ մեկը:

Որպես պետականություն՝ Հայաստանը հանրային տիրույթում շատ դեպքերում օժանդակել է տարածաշրջանում ազգային-ազատագրական պայքար մղող և մեր երկրի հանդեպ համակրանք տածող բոլոր պետականազուրկ ժողովուրդներին, և այս առումով պաղեստինցիները կարող են ամենևին էլ բացառություն չկազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել