Tert.am-ը գրում է.
Շվեդիայում ոստիկանության անգործության հետևանքով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գործով դրական առաջընթաց կա․այս մասին Tert.am-ին հայտնեց մահացածի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանը:
«Հունիսի 19-ին Շվեդիայի արդարադատության կանցլերը պահանջել է, որպեսզի գործը ոստիկանությունը նորից վերանայի, քանի որ մի շարք տարօրինակ հանգամանքներ հիմնովին  բացատրության կարիք ունեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով:  Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան, ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել